«Մուրացան» հիվանդանոցը Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն դրամ աջակցության շնորհիվ 11 նորածնային բժշկական սարքավորում ունի
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:
Բարերար Կարեն Վարդանյանը հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության գերժամանակակից կյանք փրկող 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումը իրականացնել որակական ամենաբարձր մակարդակով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում
- Կարեն Վարդանյանը փրկության ձեռք է մեկնել Երևանի բուսաբանական այգուն՝ տրամադրելով 105 մլն դրամ
- Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների 920 մլն դրամի բարեգործական ծրագիրը՝ Մասիս քաղաքում
- 300 մլն դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին