ՌԴ-ի գիտնականները հրապարակել են թե ինչ տեսք ունի «Օմիկրոն» շտամը
«Վեկտոր» կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի լուսանկարները։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզորի» կայքին։
Նշվում է, որ գիտական կենտրոնի լաբորատորիայում Vero E6-ի բժիջները վարակել են «Օմիկրոն» հիմնամանրէով՝ դրա ձևաբանական բնութագիրն ուսումնասիրելու համար, այսինքն՝ տեսքը, չափեսերը, կառուցվածքը:
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնի» շտամի դեպքում անսովոր է, որ վիրուսը դանդաղ է հավաքվում և, ի տարբերություն այլ շտամների, չի առաջացնում բջիջների զանգվածային մահ վարակի վեցերորդ օրը։
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում։ Ըստ ԱՀԿ-ի այս շտամը ամենաշուտ տարածվողն է և այն անվանել են «ամենամտահոգիչ»։