«Սա հիասքանչ արդյունք է». Վալերի Պեկրեսը Զինվորի տանն է
Այսօր Զինվորի տուն էր այցելել Ֆրանսիայի Իլ Դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը, տեղեկանում ենք Զինվորի տան հրապարակումից։
«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆրանսիացի հյուրերին պատմել է, թե ինչպես են ապրիլյան պատերազմից հետո ինքը (այն ժամանակ՝ առողջապահության նախարար) և Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը (այն ժամանակ՝ լրագրող) սկսել այս կենտրոնի ստեղծման գործընթացը՝ որպես նախատիպ ունենալով Փարիզի Հաշմանդմների տունը:
Իսկ այսօր արդեն Զինվորի տունը Փարիզի Հաշմանդամների տան ղեկավարությունից բարձր գնահատականներ է ստանում: Հայկուհի Մինասյանին և Արմեն Մուրադյանին Ֆրանսիայում ասել էին, որ 3 տարում Զինվորի տանը զինհաշմանդամների համար կարողացել են ստեղծել այն ամենը, ինչ Փարիզի հաշմանդամների տանն արդեն 300 տարի ստեղծվում է:
Իմանալով, որ այս երկու կառույցները գործակցության պայմանավորվածություն ունեն, Վալերի Պեկրեսը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել Զինվորի տան և Փարիզի Հաշմանդամների տան գործակցությանը:
Վալերի Պեկրեսը Զինվորի տնից դատարկաձեռն չի հեռացել: Նրան նվիրել են տղաների պատրաստած՝ ամանորյա, թիթեռներով կոմպոզիցիա»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան