«Ժողովուրդ». Փաշինյանն ու թիմակիցները խնջույքի սեղանին գովել են մեկմեկու և երդվել, որ ՔՊ-ին ու թիմը դավաճանող որևէ մեկին չեն ներելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, իշխանական ամբողջ էլիտան հարսանեկան խնջույքի է մասնակցել։ Ավելի վաղ գրել էինք, որ ամուսնանում է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի որդին։ ՔՊ-ական պատգամավորը որդու հարսանիքին հրավիրած է եղել իշխող խմբակցության բոլոր պատգամավորներին իրենց կողմնակիցների հետ միասին։ Հարսանիքին ներկա են եղել նաև գործադիրի անդամներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«Հարսանյաց արարողության բազմամարդությունը նրանով է նաև պայմանավորված եղել, որ հրավիրյալները, որ մեծամասամբ իշխանության ներկայացուցիչներ են եղել, իմացել են՝ Նիկոլ Փաշինյանը, որ Ղալումյանի հետ բացի վաղեմի մտերիմներ լինելը նաև քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, նույնպես ներկա է գտնվելու, հետևաբար չեն ցանկացել «բացակա ստանալ»։ Ուրախ, բավական ակտիվ մթնոլորտում է անցել խնջույքը։ Ներկաները մի լավ «քեֆ» են արել»,- ասաց մեր զրուցակիցը։
Փաշինյանն ու թիմակիցները խնջույքի սեղանին չեն մոռացել նաև միմյանց կենացը խմել, գովել մեկմեկու ու երդվել, որ ՔՊ-ին ու թիմը դավաճանող որևէ մեկին չեն ներելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան