«Ժողովուրդ». Վարդան Սիրմաքեշը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել տարեկան 2019 և 2020թ. հայտարարագրերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել տարեկան 2019 և 2020 թվականների հայտարարագրերը: Խոսքը շվեցարահայ գործարարի, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահի մասին է, որը ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց ցանկում, քանի որ Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 253-րդ հորիզոնականը: Փոխարենը ներկայացված է 2017 և 2018 թվականների հայտարարագրերը:
Տեղեկացնենք, որ վարույթ է հարուցվում այն պաշտոնյաների դեմ, որոնք հայտարարագիր չեն ներկայացնում: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հյուպատոսի դրամական միջոցները 2018 թվականի վերջին կազմել է 6 մլն 250 հազար 405 շվեյցարական ֆրանկ, 667 հազար եվրո, 11 մլն 795 հազար դրամ:
Որպես եկամուտ Սիրմաքեշը 4 վայրից աշխատավարձ է ստացել 502 հազար շվեյցարական ֆրանկ, 60 հազար եվրո, 2 մլն 250 հազար դրամ, 502 հազար շվեյցարական ֆրանկ: Մեկ ընկերությունից ստացել է 8 մլն 448 հազար շվեյցարական ֆրանկի չափով շահաբաժին: Մոտ 9 մլն դրամի չափով Սիրմաքեշը տրված վարձակալության դիմաց գումար է ստացել:
Կնոջ՝ Անի Սիրմաքեշի հայտարարագիրը դատարկ է. ո՛չ եկամուտ ունի և ո՛չ էլ դրամական միջոցներ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Սիրմաքեշը «Արցախբանկի» 39.1 տոկոսի և «Արմսվիսբանկի» 80 տոկոսի բաժնետերն է: Նրա պաշտոնական հայտարարագրում իրական ունեցվածքի և դրամական միջոցների մասին տվյալներ, ըստ էության, չկան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան