«Հրապարակ». ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չի ընտրվել Թալին համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի Թալին համայնքում երեկ 3 ընդդիմադիր ուժերի միասնական բոյկոտի արդյունքում տապալվել է Տավրոս Սափեյանի երդմնակալությունը։ Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի ճնշումների արդյունքում զիջած Կարեն Գրիգորյանի մեկ ձայնի շնորհիվ քաղաքապետ ընտրված Տավրոս Սափեյանը չի կարող օրենքով սահմանված կարգով ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Բանն այն է, որ «Հայք» ցուցակի առաջին համար Կ․ Գրիգորյանը չի ներկայացել երեկվա նիստին, և նիստը՝ քվորումի բացակայության պատճառով, չի կայացել։ Պարզ չէ, թե հետագայում այս կազմով ինչպես է ավագանին աշխատելու: Մյուս կողմից՝ 3 խմբակցությունները` «Զարթոնքը», «Մեր համայնքը» և «Հայքը», դիմել են դատարան` վիճարկելով Սափեյանի «ապօրինի» ընտրությունը:
3 ուժի համատեղ հայտարարության համաձայն, ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա օրենքի ուժով նրանց թեկնածուն կդառնա համայնքապետ։ Իհարկե, եթե իշխանությունը նոր ռեպրեսիաներ չիրականացնի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: