«Հրապարակ». Արսեն Ղազարյանը ոչ միայն Կիպրոսից ուշադիր հետևում է հայաստանյան իրողություններին, այլև ֆինանսավորում է Լիպարիտյանի գրքի տպագրությունը
,«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մեկնաբանել է ԵՏՄ Գործարար խորհրդում քննարկված «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման» որոշումը և նկատել, որ բեռնափոխադրումների նոր կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել Հայաստան եկող մաքսային գները, կհավասարակշռի անդամ երկրների բյուջե մտնող միջոցները։
Փաստորեն, Ղազարյանը հեռվից ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձություններին: Նա 1 տարուց ավելի է՝ ընտանյոք տեղափոխվել է Կիպրոս` մշտական բնակության, որտեղ անշարժ գույք է ձեռք բերել և իր բիզնեսն էլ հիմնականում հանել է Հայաստանից: Եվ ոչ միայն հետևում է, այլև փորձում է ներազդել ՀՀ քաղաքականության վրա. նրա ֆինանսավորմամբ է լույս տեսել Ժիրայր Լիպարիտյանի գիրքը` «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն», որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, և որտեղ Հայոց ցեղասպանության թեմաները հեղինակը լուսաբանում է հակառակ` թուրքական տեսանկյունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան