«Փաստ». Հայաստանի սուբյեկտայնության ամբողջական կորստի առջև ենք կանգնել
«Փաստ» թերթի ներկայացրել է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ հարցազրույց, որում բանախոսը անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին ու մարտահրավերներին, նշել է. «Մենք մեր իրական ու պոտենցիալ դաշնակիցների հետ երկխոսություն չունենք: Այդ երկրները մեզ վերաբերող որոշ հարցերում արդեն իրենց ինքնուրույն քաղաքականությունն են սկսում. Օրինակ՝ Իրանը վերջերս սկսեց փոխել իր քաղաքականությունը միջանցքի առումով, չնայած ի սկզբանե կտրուկ դեմ էր Սյունիքով միջանցքին: Նման օրինակները շատ են: Իսկ ՀՀ դե ֆակտո իշխանությունները, խոշոր հաշվով, չեն հակադարձում ու տրվում են թուրքական եթե ոչ բոլոր ճնշումներին, ապա առնվազն դրանց զգալի մասին:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել, որքան հիմա է: Այսօր արդեն Հայաստանի սուբյեկտայնության ամբողջական կորստի առջև ենք կանգնել: Բացի այդ, ոմանք շահարկում են միայն միջանցքի թեման՝ փորձելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքականություն խաղալ, ինչն ինքնին վտանգավոր է, քանի որ այս պահի դրությամբ ֆորմատների մրցակցություն կա. Մինսկի խումբ, եռակողմ հանդիպումներ՝ ՌԴ-ի, եռակողմ հանդիպումներ՝ Բրյուսելի կամ Ֆրանսիայի միջնորդությամբ: Չմոռանանք նաև «3+3» և այլ հնարավոր ձևաչափերի մասին: Այս ամենն արտացոլում է աշխարհաքաղաքական պայքար՝ այս տարածաշրջանում: Եվ եթե Հայաստանը շարունակի այդ աշխարհաքաղաքական պայքարի բեմերից մեկը լինել, ապա այդ հանգամանքը կրկին շատ լուրջ վնասներ է բերելու Հայաստանին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան