Իտալիան «Տարվա երկիր»՝ ըստ The Economist ամսագրի
The Economist ամսագիրը Իտալիան ընտրել է որպես «տարվա Երկիր» կորոնավիրուսային համաճարակի ֆոնին գրագետ վարվող քաղաքականության և ներքաղաքական հակասությունների հարթման համար: Այս մասին գրում է «ԳԱԶԵՏԱ»-ն։
Մրցանակը շնորհվում է այն կառավարություններին, որոնք դրական դինամիկա են ցուցաբերում կառավարման մեջ կամ ցույց են տալիս մեկ տարվա ընթացքում խնդիրների հաջող լուծում: Նախկինում մրցանակը շնորհվել է Ուզբեկստանին, Կոլումբիային և Թունիսին։
«Ի դեմս Մարիո Դրագիի՝ Իտալիան ձեռք է բերել ողջ աշխարհում հարգված վարչապետ։ Այս անգամ երկրի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մի կողմ է դրել իր տարաձայնությունները, որպեսզի աջակցի արմատական բարեփոխումների ծրագրին: Իտալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակը Եվրոպայում ամենաբարձրն է: Եվ այդ դժվարին 2020 թվականից հետո իտալական տնտեսությունը վերականգնվել է ավելի արագ, քան Ֆրանսիայինը կամ Գերմանիայինը», - ասել են ամսագրի հեղինակները։