Ամերիաբանկի ուշադրության կենտրոնում են նաև փոքր և միջին բիզնեսի աջակցության ծրագրերը
«Ամերիաբանկի «Մալաթիա» մասնաճյուղն այս տարի արդեն 5-րդ նոր բացվածն է, իսկ ընդհանուր մասնաճյուղային ցանցի 23-րդն է»,- Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում նոր մասնաճյուղի բացման արարողության ժամանակ ասաց Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը:
Նրա ներկայացմամբ՝ մասնաճյուղն ամբողջական հագեցած է և ներկայացված նոր դիզայնի ներքո:
«Մալաթիա» մասնաճյուղն ունի բավականին մեծ հարմարություններ՝ ավտոկայանատեղի, առանձնացված սպասարկման գոտի և այլ անհրաժեշտ ծառայություններ»,- ասաց Խաչատրյանը և վստահեցրեց, որ այն կարդարացնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նաև Երևանի և մարզերի բնակիչների բոլոր սպասումներն ու ակնկալիքները:
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը հայտնեց, որ բացի մասնաճյուղերի բացումից իրենց ուշադրության կենտրոնում են նաև փոքր և միջին բիզնեսի աջակցության ծրագրերը և այդ նպատակով ունեն գրավիչ երկու արշավ, որոնք ուժի մեջ են մնալու մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը:
Նա տեղեկացրեց, որ առաջին արշավով նախատեսվում է 20 մլն դրամից մինչև առավելագույնը 150 մլն դրամ երեք արժույթով՝ դրամով, դոլարով և եվրոյով վարկեր տրամադրել, որոնց դեպքում բանկի հաճախորդն առաջին 6 ամսվա ընթացքում որևէ տոկոսագումար և մայր գումարից որևէ մաս չի վճարելու:
Արման Բարսեղյանի խոսքով 6 ամսից տոկոսադրույք է հաշվարկվելու, բայց ի տարբերություն նախորդ արշավների, երբ դրանք այնպիսին էին լինում, որ փոխհատուցում էին պայմանական արտոնյալ ժամանակահատվածը, այս վարկային պորտֆելի դեպքում 6 ամիս հետո կիրառվող տոկոսադրույքները բավականին մրցակցային ու ցածր են լինելու:
«7-րդ ամսից դրամով վարկի տոկոսադրուքը լինելու է 11.9%, դոլարի դեպքում՝ 7.9%, եվրոյի դեպքում՝ 6.9% և համադրելով արտոնյալ 0% տոկոսադրույքը մնացած ողջ ժամանակահատվածի տոկոսադրույքի հետ, արդյունավետ տոկոսադրույքը վարկի համար կազմում է դրամի դեպքում՝ 10.5%, դոլարի դեպքում՝ 6.5%, իսկ եվրոյի դեպքում՝ 5.5%»,- հայտնեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենը:
Բանախոսը հիշեցրեց, որ մյուս նոր վարկային փաթեթով վարկի գումարի 5%-ի վերադարձ է նախատեսվում բիզնես վարկը այլ բանկից Ամերիաբանկ տեղափոխելու դեպքում:
«Այլ բանկերից վարկերը տեղափոխելով մեր մոտ, վարկի մնացորդի 5%-ի չափով Ամերիաբանկը միանվագ գումար է վերադարձնում հաճախորդին, օրինակ 50 մլն դրամ վարկ տեղափոխելու դեպքում 2.5 մլն դրամը որպես նվեր բանկը վճարում է հաճախորդին, ընդ որորւմ՝ դրանից հետո սպասարկվում է վերևում հիշատակածս գրավիչ տոկոսադրուքներով»,- հայտնեց Արման Բարսեղյանը և նկատեց, որ այդ բոլոր ծառայություններից և փաթեթներից հաճախորդները կարող են օգտվել նաև նորաբաց «Մալաթիա» մասնաճյուղում:
Հարակից հրապարակումներ`
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում բացվեց Ամերիաբանկի «Մալաթիա» մասնաճյուղը
- Ամերիաբանկը նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ
- Արտերկրյա ուղևորություններից մինչև այլ թանկարժեք նվերներ. Միանգամից 3 վիճակահանություն Ամերիաբանկի կողմից
- Ամերիաբանկն իր հաճախորդների կողքին եղել են նաև դժվար պայամններում. Արման Բարսեղյան
- Ամերիաբանկը սկսել է աննախադեպ՝ 6 ամիս առանց տոկոսադրուքի և մայր գումարի մարման բիզնես վարկերի տրամադրումը
- Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. գլխավոր մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան