«Փաստ». Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բրյուսելյան հանդիպումը կարող է այս տարվա մեջ վերջինը չլինել։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ, ի դեպ՝ դարձյալ ՌԴ-ում։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն ամփոփիչ բնույթ է կրելու։
Նախնական տեղեկության համաձայն, նոր հանդիպումը լինելու է ընդլայնված կազմով. պետությունների ղեկավարներից բացի, մասնակցելու են նաև եռակողմ հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները և արտաքին գործերի նախարարները։
Չնայած հանդիպման հետ կապված դեռևս ոչ մի պաշտոնական ակնարկ չկա, սակայն չի բացառվում, որ դրա մասին հայտարարվի հանդիպումից ընդամենը մեկ-երկու օր առաջ՝ ավելորդ շահարկումներից ու հարցադրումներից խուսափելու համար, առավել ևս, որ մեր աղբյուրի փոխանցմամբ, բոլոր դետալները դեռևս ճշգրտված չեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան