Վլադիմիր Պուտին. Արցախում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ մարդասիրական իրավիճակը բարելավվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ հումանիտար իրավիճակը բարելավվել է: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն օգնում են Արցախի Հանրապետության կայունության պահպանմանը, նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ականազերծվել են մի շարք շրջանների տարածքներ, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել պատմամշակութային հուշարձանները»,- ասել է նա ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում։
Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահի խնդիրներ կատարող անձնակազմին պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան