Ելիզաբեթ II-ը Սուրբ Ծնունդը կնշի Վինձորի ամրոցում
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ը Սուրբ Ծնունդը կանցկացնի Վինձորի ամրոցում, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Թագուհին Սուրբ Ծնունդը կանցկացնի Վինձորի ամրոցում, այլ ոչ թե Սանդրինգհեմյան պալատում, որտեղ ավանդաբար նշվում էր տոնը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի արձակուրդների ժամանակ Վինձոր կգան նաև թագավորական ընտանիքի անդամները, պալատում կպահպանվեն անվտանգության անհրաժեշտ միջոցներ։
Անցյալ շաբաթ Mirror թերթը, գրել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ը չեղարկել է նախամանորյա ընտանեկան միջոցառումը Մեծ Բրիտանիայում COVID-19-ով վարակվածների թվի աճի ֆոնին:
Հրատարակությունը հայտնել է, որ թագուհին մտադիր է Սուրբ Ծննդյան տոներին հյուրընկալել իր մերձավոր ազգականներին Սանդրինգհեմյան պալատում, մինչդեռ նա կառաջնորդվի մասնագիտական խորհուրդներով, թե արդյոք դա անվտանգ կլինի։
Հարակից հրապարակումներ`
- 95-ամյա Ելիզաբեթ Երկրորդին նկատել են Jaguar-ի ղեկին
- ԶԼՄ-ները պատմել են, թե ինչու է Ելիզաբեթ 2րդ գիշերել հիվանդանոցում
- Ելիզաբեթ Երկրորդ թագուհին որոշել է հրաժարվել ալկոհոլից
- Ելիզավետա Երկրորդ թագուհի. Մենք նորից կհանդիպենք, լավագույն օրերը կվերադառնան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան