Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Սուրենի Տողանյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», – ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում: