Վաղը բոլոր հարցերի պատասխանը կհնչի. Մարության
«Ինչո՞ւ եք դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից», «ի՞նչ գաղափարական խնդիր կա», «ձեր կուսակցութունը հիմնելո՞ւ եք, այլ կուսակցություն գնալո՞ւ եք»: Երևանի ավագանու չկայացած նիստից հետո լրագրողներն այս հարցերն ուղղեցին քաղաքապետ Հայկ Մարությանին: Սակայն բոլոր հարցերը մնացին անպատասխան:
«Վաղը կխոսեմ, վաղը կլինի նիստ բոլոր հարցերի պատասխանը կհնչի»,- ասաց Մարությանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ժամը 10:00-ին կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ։ Օրակարգում է «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Գործընթացը սկսել է ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
Իսկ ավագանու այսօրվա նիստը չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց: «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց նիստը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու նիստը չկայացավ
- ՔՊ-ն բոյկոտեց Երևանի ավագանու նիստը, իսկ Հայկ Մարությանը ուրախալի լուր հայտնեց
- «Իմ քայլը» խմբակցությունը Երևանի ավագանու այսօրվա նիստին չի մասնակցի
- Գրիգորի Երիցյան. Ավագանու անդամները Նիկոլին ավելի շատ են սիրում, քան Երևանը, Հայաստանը
- Գայանե Վարդանյան. Դիմում եմ ներկայացրել ավագանու մանդատս վայր դնելու վերաբերյալ
- Դեկտեմբերի 22-ի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է