Երևանի ավագանու նիստը չկայացավ
Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը քվորում չլինելու պատճառով չկայացավ:
«Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը տարակուսելի համարեց այն իրավիճակը, որ մոտավորապես իմանալով այն թավակազը, ովքեր չեն միացել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին, այստեղ չեն. «Որովհետև որքան էլ սկզբունքները տարբեր լինեն, այդուհանդերձ քաղաքականությունը սկզբունքների պաշպանության արվեստ է, ջանք գործադրելու տեղ է և մարդիկ, ովքեր չեն միացել ստորագրահավաքին ու պաշտպանել են ձեզ, ըստ էության, կարծում եմ, հիմա պետք է այստեղ լինեին, իսկ ես տեսնում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը հիմնական կազմով այստեղ չէ»:
Ներկա ավագանու անդամներից մեկն նրանց, ովքեր քաղաքապետի հրաժարականի հարցը փորձում են տեխնիկապես լուծել, հիշեցրեց 2018 թվականը. «Սերժ Սարգսյանը մտավ ԱԺ, ուղղակի թվաքանակով ընտրվեց վարչապետ: Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք»:
Հիշեցնենք, որ ավագանիում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածելով՝ տեղեկացնելով, որ այսօրվա նիստին չեն մասնակցելու:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն բոյկոտեց Երևանի ավագանու նիստը, իսկ Հայկ Մարությանը ուրախալի լուր հայտնեց
- «Իմ քայլը» խմբակցությունը Երևանի ավագանու այսօրվա նիստին չի մասնակցի
- Երևանի քաղաքապետի պաշտոնում «Իմ Քայլը»-ն առաջադրում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը
- «Իմ քայլը» Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել․ Արմեն Կոտոլյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան