«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերը համալրվել են 1672 միավոր առարկայով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը վերականգնման լաբորատորիայի բաժինը այս տարվա ընթացքում «Հնագիտության» ֆոնդից մաքրել և ամրակայել է 80, վերականգնել 26 հնագիտական առարկա: Մաքրել, ամրակայել ու վերականգնել են նաև 2016 թ. Մեծամորի պեղումներից հայտնաբերված 2839 միավոր առարկա։ Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի կայքից։
ՊՈԱԿ-ի ֆոնդերը համալրվել են 1672 միավոր առարկայով, հիմնական ֆոնդ ընդունված 1672 միավոր առարկայի համար կազմվել է 16 ընդունման ակտ։ Գիտաօժանդակ ֆոնդ է ընդունվել 45 միավոր առարկա և այլն։ ՊՈԱԿ-ի ֆոնդերից «Հայկական գանձարան» տեղեկատվական շտեմարանը լրացվել է 11․ 021 միավոր թ․ա․ վերաբերյալ տեղեկույթով։
2021 թ․ արձանագրվել է իրավախախտման՝ 128 դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները