ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների և ընդդիմադիր պատգամավորների օգնականների միջև դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
2021թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև:
Հարակից հրապարակումներ`
- Նրանք պետություն ղեկավարող չեն, «գյադաների» հավաքածու են․ Տարոն Տոնոյան
- Մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել․Գերասիմ Վարդանյան
- Էդ «դուխով» տղեքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք. ՀՅԴ անդամը՝ ՔՊ-ականներին
- ՔՊ-ականները «Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին հրավիրել են սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել ու սկսել հարվածել. Վարդևանյան
- Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և մի խումբ այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում