ԱՄՆ-ում մահացել է «Օմիկրոն» շտամով առաջին հիվանդը
ԱՄՆ-ում առաջին անգամ գրանցվել է COVID-19-ի «Օմիկրոն» շտամով վարակված մարդու մահ, հայտնում է ABC-ն՝ հղում անելով Տեխասի առողջապահական համակարգին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Հարիս շրջանի ներկայացուցիչները միայն պարզաբանել են, որ մահացած հիվանդը 50 տարեկանից բարձր տղամարդ է, ով չի պատվաստվել և առողջական լուրջ խնդիրներ է ունեցել»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջին շաբաթվա ընթացքում «Օմիկրոն»-ը դարձել է ԱՄՆ-ում COVID-19-ի գերիշխող շտամը՝ կազմելով բոլոր հաստատված դեպքերի 73,2 տոկոսը։ Շտամն երկրում առաջին անգամ գրանցվել է դեկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Օմիկրոնն» արդեն Վրաստանում է
- Քանի հակամարմին է անհրաժեշտ օմիկրոնի շտամը չեզոքացնելու համար
- Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում. Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան