21.12.2021. Կորոնավիրուսի 137 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 20-ին կատարվել է 5932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 329 հիվանդ, գրանցվել է մահվան 12 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343845 դեպք, որոնցից 329128 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5309 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7914 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1494 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9408 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2503039 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 20.12.2021. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է
- 19.12.2021. Կորոնավիրուսի 130 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է
- 18.12.2021. Կորոնավիրուսի 156 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
- 17.12.2021. Կորոնավիրուսի 193 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
- 16.12.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- 15.12.2021. Կորոնավիրուսի 212 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
- 14.12.2021. Կորոնավիրուսի 161 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին