Եթե «Հայաստան» խմբակցությունը կոնսենսուսի չգա ՔՊ-ի հետ, մեր թեկնածուն կառաջադրենք. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի առաջադրել, թեև այդ պաշտոնն անցել է իշխող խմբակցությանը: Հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանի Քոչարյանը:
Նա հիշեցրեց, քանի որ նախորդ նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածություն չէր ներկայացել, ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով այդ պաշտոնն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
«Բայց մենք բարի կամքի դրսևորում ցուցաբերեցինք կամ ինչպես ուզում են թող հասկանան, հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց փոխարեն մեզ անցած տեղը իրենց թեկնածուի քննարկում կազմակերպել:
Քանի որ այդ առաջարկը մնաց առկախված, այսօր նորից մեկ անգամ հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել իրեն անցած տեղի համար թեկնածություն, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը կոնսենսուսի գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ:
Եթե դա չլինի, կարծում եմ և համոզված եմ, որ հաջորդ մեր արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնի մեր խմբակցությունից հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածություն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ էր առաջադրել Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ամեն անգամ դեմ էին քվեարկել:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը հնարավոր է լինել ՔՊ-ական
- 15-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ՔՊ-ականները կրկին դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
- Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
- ՔՊ-ն 10-րդ անգամ չընտրեց Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
- ՔՊ-ն 9-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանին
- ՔՊ-ն 8-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
- Իշխանական պատգամավորները վեցերորդ անգամ դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
- ՔՊ-ական պատգամավորները կրկին չընտրեցին Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
- Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
- Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
- ՔՊ պատգամավորները երկրորդ անգամ դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
- ՔՊ-ն դեմ քվեարկեց Արթուր Ղազինյանին
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են