Բելառուսում թույլատրել են երեխաների պատվաստել COVID-19-ի դեմ 12 տարեկանից
Բելառուսի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 27-ից թույլատրել է 12-17 տարեկան երեխաներին պատվաստել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը։
«Բելառուսի առողջապահության նախարարությունը թույլատրել է երեխաներին պատվաստել COVID-19 վարակի դեմ: 12-17 տարեկան երեխաները կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ»,- ասվում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայության Telegram-ի ալիքում։
Նշվում է, որ պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 27-ից։ Պատվաստման համար առաջարկվում է չինական արտադրության Vero Cell պատվաստանյութը: