Եթե Ռուբինյանի հրաժարականը ենթադրվում է, առայժմ կհանեմ իմ բոլոր հարցերը․ Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գրում է․
«Սպասում էի նման մի մեկնաբանության Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնաց նշանակելու վերաբերյալ, սակայն ոչ ԶԼՄ-ներում, ոչ էլ սոցցանցերում չպատահեց ու ստիպված ինքս եմ գրում։
1. Այո, Փաշինյանի թիմում «ծանր հրետանիներ» ընդհանրապես չկան եւ դա նորություն չէ։ Սակայն պարզ է, որ այդպիսի առաքելություն կարող էր ստանձնել միայն քաղաքական ղեկավարի լիակատար վստահությունը վայելող անձ։ Եւ եթե նույնիսկ ունենք դիվանագիտական ոլորտում «գել ու գազաններ», տարօրինակ կլիներ, եթե վարչապետի ընտրությունը կանգներ նրանցից մեկի վրա։
2. Չեմ կարծում, որ վերջին մոտ չորս տարիների ընթացքում Ռուբինյանի ձեռք բերած քաղաքական փորձը նեղ մասնագետների ադրյունավետ խորհդատվություններ ստանալու պարագայում չի բավարարի վստահված դերը կատարելու համար։ Այսինքն, խնդիրներ կարող են առաջանալ ոչ թե կոնկրետ անձի կարողությունների պակասի, այլ փորձագիտական ներուժը օգտագործելու սովորության բացակայության հետեւանքով։
3. Ըստ իս, ամենաէկան հարցադրումները, որոնք չեն հնչում (կամ ես եմ բաց թողել), կապված են բանագնացի կարգավիճակի հետ։ Համապատասխան առաքելություններ պիտի կատարեն գործադիր իշխանության մաս կազմող պաշտոնյաները։ Սա խորհդարանական դիվանագիտություն չէ, այստեղ կան այնպիսի ընթացակարգային, խորհդապահական տարրեր, որոնք հակասում են օրենսդիր մարմնի ներկայացուցչի գործառույթներին։ Էլ չեմ ասում, որ հայ-թուրքական բանակցություններում, այդ թվում դրանց նախապատրաստական աշխատանքներում ներգրավումը հսկայական ժամանակ և կենտրոնացում է պահանջելու։
Իսկ դա համատեղելի չի կարող լինել պատգամավորի, առավել ևս խորհդարանի երկրորդ դեմքի գործունեության հետ։ Հետևաբար ամենալեգիտիմ կասկածները պետք է առաջացներ հենց այն հանգամանքը, որ Հայաստանը բանակցություններում ներկայացնելու է ԱԺ փոխխոսնակը (ով ուզում էլ լինի) այլ ոչ թե Ռուբեն Ռուբինյանը որպես կոնկրետ անձ։ Եթե Ռուբինյանի հրաժարականը ենթադրվում է, առայժմ կհանեմ իմ բոլոր հարցերը, կընդունեմ, որ բանագնացի առաքելությունը ներկա պայմաններում շատ ավելի կարեւոր է, քան բարձրաստիճան խորհդարանականի եւ համբերատար կսպասեմ երկխոսության արդյունքներին»։
Հարակից հրապարակումներ`
- Չզարմանաք, եթե օրակարգում ընդգրկվի՝ մենք ցեղասպանության հետ կապված որևէ պահանջ չունենք Թուրքիայից հարցը․ Վահե Հակոբյան
- Ընդդիմությունն ի՞նչ օգնի, Ռուբեն Ռուբինյանի ճամպրո՞ւկը բռնի, Եվրոպա գնալուց տոմսի փո՞ղը տա. Գեղամ Մանուկյան
- Ծանրաքաշ ու հակահայ թուրք դիվանագետի հետ նույն սեղանի շուրջ նստելու է դիվանագիտական ու բանակցային փորձ չունեցող Ռուբինյանը. Թուրքագետ
- Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է. ԱԳՆ խոսնակ
- Ռուբեն Ռուբինյանը միացավ Գեղամ Մանուկյանի արձանագրմանը՝ Արցախն ուրացողը դավաճան է
- Մանիպուլյացիայի մեծագույն վարպետ եք՝ Վահե Հակոբյանը Ռուբեն Ռուբինյանին