«Իմ քայլը» խմբակցությունը Երևանի ավագանու այսօրվա նիստին չի մասնակցի
Այսօր ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը։ Օրակարգում է երեք տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին, Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին, 2022 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին, 2022 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին օրինագծերը։
Ավագանիում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցելու նիստին։
«Հարգելի երևանցիներ,
հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,- նշված է «Իմ քայլը» խմբակցության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ժամը 10:00-ին կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ։ Օրակարգում է «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի 22-ի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է
- Եթե Մարությանն ինքնակամ չգնա, ապա քրեական հոդվածների 3-րդ 4-րդ մասերով է գնալու
- Հայկ Մարության. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ
- Երևանի քաղաքապետի պաշտոնում «Իմ Քայլը»-ն առաջադրում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը
- Մարության Հայկից հետո հաջորդը Պապիկյան Սուրոն է․ քաղտեխնոլոգ
- Արսեն Բաբայան. Մարությանին անվստահություն հայտնելու հարցում էլ լուսավորները իշխանությանը անգնահատելի ծառայություն կմատուցեն
- «Իմ քայլը» Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել․ Արմեն Կոտոլյան
- Հայկ Մարությանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան