«Կլոն» հեռուստասերիալի աստղը պատվիրել է Apple Watch, սակայն փոխարենը ստացել է քար
Բրազիլական հայտնի «Կլոն» հեռուստասերիալի աստղ Մուրիլո Բենիսիոն պատվիրել է Apple-ի ժամացույց, բայց փոխարենը քար է ստացել։ Այս մասին գրում է «ԳԱԶԵՏԱ»-ն, վկայակոչելով աղբյուրներին։
Դերասանը վճարել է 530 դոլար Apple Watch 2020- ի համար: 12 օր սպասելուց հետո Բենիսիոն ստացել է ծանրոցը։ Արկղը բացելուց հետո դերասանը զարմացել է, քանի որ այնտեղ դրված է եղել քար՝ խելացի ժամացույցի փոխարեն։
Բենիսիոն փորձել է կապվել Carrefour խանութ սրահի հետ, որտեղից էլ նա պատվիրել է ժամացույցը: Խանութը նրա բողոքը մերժել է քանի, որ արդեն լրացած է եղել վերադարձի համապատասխան 7 օրյա ժամկետը։
Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, քանի որ դերասանը պահանջում է փոխհատուցում։