Ռոբերտ Քոչարյանը՝ Դանիբեկյանին. Աբսուրդը հենց այն ճշգրիտ բառն է, որով պետք է բնութագրել նման իրավիճակը
«Ինչ-որ անհեթեթ բաներ է ասվում, հարգելի դատարան ու չպետք է աբսուրդի հասցնենք»,-այսօր «Սիլվա Համբարձումյանի գործով» նիստի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։
Աբսուրդ բառից նեղվեց դատավոր Դանիբեկյանը, խնդրեվ նման արտահայտություններ թույլ չտալ։
«Հարգելի դատարան, գիտե՞ք, երբ որ Եվրոխորհրդի վեհաժողովին մասնակցելը զուգահեռվում է այսպես ասենք մաքրագիր անելու կամ աշխատասենյակում աշխատելու հետ, ապա այլ կերպ չեմ կարող բնութագրել, որովհետև այսպիսի աբսուրդի հասցնել, դա հենց այն ճշգրիտ բառն է, որով պետք է նման կարգի իրավիճակները բնութագրվեն։ Այս երկրի պարտականությունն է ապահովել պարոն Գևորգյանի մասնակցությունը այդ կառույցների աշխատանքներին։ Ես ուղղակի զարմանում եմ այս ամեն ինչի վրա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, Դանիբեկյանն այսօրվա նիստում տեղեկացրեց, որ դատարանն ստացել է Արմեն Գևորգյանի միջնորդությունը Հայաստանից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ։
Ներկայացնելով միջնորդությունը՝ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա հունվարի 24-28-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին իր պաշտպանյալը, որպես ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, պետք է ներկա լինի։ Նա նաև հիշեցրեց պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչի մասին նաև նշվում է ՍԴ վերջին որոշման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը
- Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդության լուծումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան