Ռուբեն Մելիքյան. Հայկոն, վախկոտ է ու անվճռական, ուստի ոչինչ էլ չի անի
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ավագանու հերթական նիստն է։ Նիկոլականներն այն կտապալեն, որպեսզի սեղմ ժամկետում մեկ այլ նիստ հրավիրեն, արդեն՝ արտահերթ։ Մեկ օրակարգային հարցով՝ աթոռազրկել Կարգին Հայկոյին ու քաղաքապետ կարգել ինչ-որ երրորդ սորտի նիկոլականի։
Իսկ ի՞նչ կանի Հայկոն։ Ոչինչ։ Վեշերը կհավաքի, մի ինչ-որ սրտաճմլիկ ուղերձ կհղի «Սիրելի երևանցիներին» ու կգնա տուն։ Ու վերջ։
Ինչու՞ ոչինչ չի անի։ Որովհետև վախկոտ է։ Որովհետև ի վիճակի չէ կռիվ տալ իր «ճշտի» համար։ Որովհետև ցանկանում է ջուրը մտնել, բայց չթրջվել։
Հետևաբար այն ամենը, ինչ կկատարվի, կլինի արդար ու ճիշտ։
Հայկոն լավ գիտի, որ հազարավոր Երևանցիներ (ի դեպ ես նրանց թվում ՉԵՄ) պատրաստ են իր կոչով գալ քաղաքապետարան ու խափանել քպ-ական ոչնչությունների նոմենկլատուրային ծրագրերը։ Շատ լավ գիտի, որ նման մարդիկ կան ու նրանցից շատերը վճռական են։
Բայց ինքը՝ Հայկոն, վախկոտ է ու անվճռական։ Ուստի ոչինչ էլ չի անի»։
Նշենք, որ ավագանու այսօրվա նիստի օրակարգում 38 հարց է ներառված։
Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է։
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի 22-ի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է
- Եթե Մարությանն ինքնակամ չգնա, ապա քրեական հոդվածների 3-րդ 4-րդ մասերով է գնալու
- Հայկ Մարության. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ
- Նաիրիա Զոհրաբյանը ԲՀԿ-ականներին կոչ է դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան