Ամենատարօրինակ օրենքները, որոնց մասին սովորաբար զբոսաշրջիկները չգիտեն
Փորձագետներն անվանել են աշխարհի տարբեր երկրներում գործող ամենատարօրինակ օրենքները, որոնք զբոսաշրջիկներն ավելի լավ է չխախտեն։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով The Sun-ին։
Աթենքում, օրինակ, արժե հրաժարվել բարձրակրունկներից. բարակ կրունկներն արգելված են այնպիսի հուշարձանների տարածքում, ինչպիսիք են Ակրոպոլիսը կամ Պարթենոնը: Իսկ Իսպանիայում չես կարող մեքենա վարել հողաթափերով կամ որևէ այլ կոշիկով՝ առանց կոճի վրա ժապավենի։
Եթե ճանապարհորդում եք Բարբադոս, ձեզ հետ զինվորական հագուստ մի տարեք։ Տեղական իշխանությունները կարող են մտածել, որ դուք փորձում եք նմանվել ոստիկաններին:
Հռոմում, եթե դուք իսպանական աստիճաններիզ անգամ մի աստիճանին նստեք, կարող եք տուգանվել 160 (13 հազար ռուբլի) մինչև 400 եվրոյի (33,5 հազար) չափով:
Վենետիկում կարող են գումար կորզել աղավնիներին կերակրելու համար։
Իսկ Գերմանիայում, եթե ավտոբակում վառելիքը վերջանում է, և մեքենան կանգ է առնում դրա պատճառով, վարորդին սպառնում է տպավորիչ տուգանք։ Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս մայրուղի մտնելուց առաջ միշտ լիցքավորել մեքենան։
«Արձակուրդ գնալուց առաջ ուսումնասիրեք տեղական օրենքները՝ պատահական իրավախախտումներից խուսափելու համար»,- զգուշացնում են մասնագետները։