«Ժողովուրդ». Երևանի ավագանու այսօրվա նիստը չի կայանա. «Իմ քայլի» համար առաջնայինը քաղաքապետին անվստահություն հայտնելն է, ոչ թե քաղաքի բյուջեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երևանի քաղաքապետարանում թե՛ այսօր, թե՛ վաղն ավագանու նիստեր են նախատեսված: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ավագանու անդամները, ըստ նախատեսվածի, պետք է քննարկեն եկող՝ 2022 թվականի բյուջեն: Իսկ մյուս օրը՝ դեկտեմբերի 22-ին, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ ավագանին կքննարկի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօրվա նիստը, որտեղ 2022-ի բյուջեն է քննարկվելու, հնարավոր է՝ չկայանա: «Ավագանու անդամները, ըստ երևույթին, չեն ներկայանա, քվորում չի լինի: «Իմ քայլի» համար առաջնային հարցն այժմ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն է»,- մեզ հետ զրույցում ասաց ավագանու անդամներից մեկը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան