Smart համարներ, VR տեխնոլոգիաներ. 2022-ին հյուրանոցներում փոփոխություններ կլինեն
Փորձագետները կազմել են թրենդների ցանկը, որոնք 2022 թվականին կորոշեն հյուրընկալության ինդուստրիայի զարգացումը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Travel Daily News-ին։
Նորություններից մեկն է ձայնային ամրագրումը։
Հյուրանոցային համար հնարավոր կլինի ամրագրել նույնիսկ սմարթֆոնին դիպչելով։ Եվ որպեսզի հյուրը միշտ իմանա, թե իրեն ինչ է սպասվում, որոշ հյուրանոցներ սկսել են իրենց կայքերում ավելացնել սենյակների և տարածքների վիրտուալ էքսկուրսիաներ։
«VR տեխնոլոգիաների շնորհիվ դուք կարող եք նախօրոք զննել ձեր սենյակը և, եթե ինչ-որ բան ձեզ դուր չգա, կարող եք չեղարկել ձեր ամրագրումը»,- ասում են փորձագետները։
Մյուս ժամանակակից թրենդը սմարթ-համարներն են:
Դրանք համալրված են ոչ միայն անվճար Wi-Fi-ով, որին արդեն սովոր են բոլորը, այլև ձայնային կառավարմամբ, անվտանգության «խելացի» համակարգերով ու դեմքերի ճանաչմամբ։ Եվ ամպային պահոցների օգնությամբ, որը նաև նոր թվային տեխնոլոգիա է, հյուրանոցատերերը կկարողանան տեղեկատվություն հավաքել յուրաքանչյուր հաճախորդի մասին և «հարմարեցնել» սենյակները յուրաքանչյուր հյուրի համար:
Ըստ փորձագետների հյուրանոցային ծառայությունները գնալով էլ ավելի են զարգանում։ Ընդլայնվում են հյուրանոցային սննդի առաքման ծառայությունները, ռեստորանների ամրագրման, երթուղու պլանավորման ուղղությամբ: Փորձագետների կարծիքով՝ նման զարգացած հյուրանոցներ այցելող զբոսաշրջիկների թիվն աճում է։