Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Մաուգլի» ներկայացումը
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Մաուգլի» ներկայացումը՝ ըստ Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործությունների: Բեմադրությունն ու բեմականացումը՝ Նորա Գրիգորյանի: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին թատրոնի մամուլի ծառայությունից։
Մաուգլին անգլիացի գրողի՝ չարի դեմ պայքարի ու հաղթանակի մասին պատմող գազանների կյանքին նվիրված պատմվածքների շարքի գլխավոր հերոսն է: Հեքիաթում Քիփլինգն ընդգծել է մարդու հզորությունը և չարին միասնաբար հաղթելու կարևորությունը:
Հեքիաթի հերոսները կենդանիներ են, բայց մարդու նման են իրենց պահում՝ սիրում են, ատում, դավեր դյութում, նույնիսկ առասպելներ պատմում։ Մարդ Մաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները։
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, պլաստիկան` Արա Ասատուրյանի:
Ներկայացումը նախատեսված է 4+ անձանց համար: Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։
Ներկայացուման ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 22-ից: