Իտալա-արգենտինական երեկո՝ Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ
Դեկտեմբերի 26-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Դվին Մյուզիք հոլ»՝ մասնակից լինելու իտալական և արգենտինական երաժշտության երեկոյի։
Իտալացի հայտնի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Նինո Ռոտայի Նվիրում Ֆեդերիկո Ֆելինիին, Ջուզեպպե Սանգենիտիի «Ջուլիետա Սփայդեր, Ջուլիա», Աստոր Պիացոլլայի «Երեք տանգո», «Ձմեռը Բուենոս Այրեսում», «Ավե Մարիա», «Մոլորված թռչունները», «Գրանդ տանգո», «Լիբերտանգո» և այլ ստեղծագործություններ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբից հայտնում են, որ համերգի ընթացքում հանդես կգան նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, կիթառահար Անդրեյ Զդեսենկոն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին