Արմեն Գալջյան. Հակակրանք չունեմ Մարությանի նկատմամբ, պատճառն ինստիտուտների բախումն է
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրեց «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
Նախ շնորհակալություն հայտնեց Մարությանին կատարած աշխատանքի համար, ապա հայտարարեց՝ անհրաժեշտություն էր նման նախագիծը, քանի որ ավագանու ու Մարությանի հարաբերություններում ճգնաժամ էր առաջացել։
Նա ցանկություն հայտնեց, որ անձնավորված ելույթներ չլինեն, ասաց՝ Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա։
«Այսինքն, անձնային խնդիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել»,-նշեց նա՝ ավելացնելով, որ Մարությանի ՔՊ-ից դուրս գալը ճգնաժամի ոչ թե պատճառն է, այլ առիթը։
Խմբակցության ղեկավարն ասաց՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրել են Մարությանի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, որը ՔՊ անդամ չէ, հետևաբար խնդիրն էլ կուսակցական չէ։
«Իրականում շատ ասելիք կա, բայց ես ուզում եմ ընդգծել խնդիրը՝ ինստիտուտների բախումն է»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու նիստը դեռ չի մեկնարկել
- «Ժողովուրդ». Հայկ Մարությանի երեք տարվա կոռուպցիոն գործերը բացահայտվում են
- Վաղը բոլոր հարցերի պատասխանը կհնչի. Մարության
- ՔՊ-ն բոյկոտեց Երևանի ավագանու նիստը, իսկ Հայկ Մարությանը ուրախալի լուր հայտնեց
- Դեկտեմբերի 22-ի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է