«Ժողովուրդ». Թեժ քննարկում` Փաշինյանի և Երևանի ավագանու անդամների միջև. Ինչ է ասվել ավագանիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. Երևանի ավագանին այսօր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է քննարկելու: Նախաձեռնողը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է: Իշխանությունը Մարությանին ցանկանում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանով փոխարինել, քանի որ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «ընկել վատ շրջապատ»:
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում հանդիպում էր ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դռնփակ հանդիպումը բավականին թեժ է անցել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առաջին հարցն այն է եղել, թե ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ Մարությանին սահուն, անցնցում եղանակով «ցտեսություն ասելու» համար: Այնուհետ քննարկվել է Մարությանին փոխարինող գտնելու հարցը: Փաշինյանը հակված է եղել քաղաքապետի աթոռն ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին վստահել, ավագանու մյուս անդամները, սակայն, դեմ են արտահայտվել նրա թեկնածությանը: Չցանկանալով վիրավորել ու նեղացնել նրան՝ այնուամենայնիվ նշել են, որ Կոտոլյանը երիտասարդ է, իսկ այդ պաշտոնին ավելի փորձառու մեկն է պետք: Ի վերջո, Փաշինյանը զիջման է գնացել, ու իմքայլականներն առաջադրել են Սարգսյանին:
Ամենաթեժ քննարկումը ծավալվել է այն հարցի շուրջ, թե բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն հակառակվել Մարությանի հեռացման պահանջին, պետք է վայր դնեն մանդատը, այլ ոչ թե դուրս գան խմբակցությունից:
Ավագանու՝ իշխանական թևի ադամները միաբերան համաձայնել են, որ վարչապետ Փաշինյանը հետայսու պետք է առաջին ձեռքից իմանա՝ ինչ է կատարվում քաղաքապետարանում, այլ կերպ ասած՝ բոլորը պետք է հաշվետու լինեն Փաշինյանին, ամեն ինչի մասին զեկուցեն նրան:
Պայմանավորվել են այդպես, և այսօր վճռական օր է. քաղաքական ռեպրեսիաները Երևանի քաղաքապետի նկատմամբ այսօր կոնկրետ դրսևորում կունենան: Ավագանու անդամները պետք է փակ-գաղտնի ձևաչափով դեմ քվեարկեն քաղաքապետ Հայկ Մարությանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին