Իմքայլական. Քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն ռիսկեր
Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրած Հրաչյա Սարգսյանին ՔՊ-ի շարքերն ընդունելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։ Ավագանու անդամներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիային, ես կասեմ հետևյալը, այո, քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ ու ռիսկեր, համակարգային ձևակերպում տալը այս պարագայում չեմ կարծում, որ խիստ անհրաժեշտություն է, բայց այն, որ կոռուպցիոն երևույթներ կան, մենք՝ որպես ավագանու անդամներ հաճախ նկատել ենք դա և փորձել ենք բարձրաձայնել»,-ասաց Մարությանի երբեմնեի թիմակիցը։
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախ հիշեցրեց, որ օրենքի համաձայն, քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց կարելի է սկսել քաղաքի բյուջեի կատարողականի դեմ քվեարկությամբ։
Նա հիշեցրեց, որ 2016-ին Երևանի քաղաքապետարանի ծախսային կատարողականը եղել է 100 տոկոս, 2017-ին՝ 84 տոկոս, 2018 թվականին, որի կեսից արդեն կա քաղաքային նոր իշխանություն, 78 տոկոս, 2019-ին՝ 79 տոկոս, 2020-ին՝ 55 տոկոս։
«Սա այն պարագայում, երբ եկամուտները նորմալ հավաքագրվել են, իսկ ծրագրերը փաստորեն պատշաճ չեն իրականացվել։ Ձեր գնահատականներից հասկանալի չէր, այդ ցուցանիշները բավարա՞ր էին, թե՞ ոչ։ Ընդունելի՞ էին Ձեզ համար նման թվերը, թե՞ ոչ»,-հարցրեց Խաժակյանը։
Իմքայլական ավագանու անդամը ասաց՝ կողմ են քվեարկել բյուջեի կատարողականին, սակայն փակ քննարկումներում հնչել են քննադատություններ ու մտահոգություններ։
«Հրապարակային նիստերի ժամանակ կողմ ենք քվեարկել, քանի որ անհրաժեշտություն է եղել գործադիրին աջակցել ու հնարավորություն տալ շարունակել ծրագրերը։ 2020-ի մասով, ինքներդ գիտեք, թե ինչ տարի է եղել։ Ապագայում դա շտկելու հնարավորություն կա, կարծում եմ»,-նշեց Գալաջյանը։
Նրա խոսքով, կատարողականի ցուցանիշները Մարությանին անվստահություն հայտնելու հիմքերից մեկն է։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գալջյան. Հակակրանք չունեմ Մարությանի նկատմամբ, պատճառն ինստիտուտների բախումն է
- «Ժողովուրդ». Հայկ Մարությանի երեք տարվա կոռուպցիոն գործերը բացահայտվում են
- Վաղը բոլոր հարցերի պատասխանը կհնչի. Մարության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան