«Հրապարակ». Ինչու ընդդիմադիրներ պատգամավորները պարգևավճար չեն ստանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած դեռևս հոկտեմբեր ամսին ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը պարգևավճարների հարցով դիմել է Սահմանադրական դատարան, այդուհանդերձ, ԱԺ ղեկավարությունը շարունակում է պարգևավճարներ բաշխել։
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել, համաձայն որի՝ որոշել է. «ԱԺ պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»։
Ի դեպ, կարգադրության մեջ, սովորության համաձայն, հավելվածները տեղադրված չեն, և անհայտ է գումարի չափը։ Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ երեկ մեզ տեղեկացրին, որ իրենք չեն ստացել պարգևավճար։ Հիշեցնենք. «Հայաստան» խմբակցության դիմումում ամբողջությամբ վիճարկվում է պետական քաղաքական պաշտոնյաների (ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ, նախարարների տեղակալներ, պատգամավորներ) պարգևատրման համակարգը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում