Նյու Յորքի ամենափոքր բնակարանը
Էյ Ջեյ Ուեբեր անունով TikTok օգտատերը սոցկայքում տեղադրել է իր բնակարանից room tour,որտեղ իր կեցավայրն անվանել է Նյու Յորքի ամենափոքր բնակարան։ Ըստ «Գազետա.ռու»-ի իր ողջ բնակարանի տարածքը ցույց տալու համար նա 46 վայրկյան է ծախսել։
Բացելով դուռը՝ նա բացահայտում է, որ հենց մուտքի մոտ կա լվացարան, իսկ կողքին խոհանոց՝ իր մինի սառնարանով, միկրոալիքային վառարանով։ Վերնամասն ամբողջովին խոհանոցային պահարան է, դարակների մեջ էլտեղադրված են հացահատիկի տուփեր, չիպսերով և ճաշատեսակների հավաքածուներով։
Բնակարանը հագեցած է երկհարկանի մահճակալով։ Ինչպես պարծենում էր Էյ Ջեյ Ուեբերը, նրան հաջողվել է նաև կոմպակտ թվային դաշնամուր տեղադրել այնտեղ:
Բնակարանի ընդհանուր մակերեսը 7 ք. է։ Սոցցանցի օգտատերը չի հրապարակել դրա վարձակալության արժեքը։
Գրառումը հավաքել է 4,8 միլիոն հավանում և 31 հազար մեկնաբանություն։