Ուկրաինայի հերոս Ստեփան Բանդերայի հուշարձանին ձվեր են նետել Ուկրաինայում
Տերնոպոլում ձվեր են նետել ուկրաինացի ազգայնականների կազմակերպության առաջնորդ Ստեփան Բանդերայի հուշարձանին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն, վկայակոչելով Strana.ua հրատարակության Telegram ալիքին։
Հարձակման է ենթարկվել ուկրաինական ազգայնականության գաղափարախոսի հուշարձանը, որը գտնվում է Սոլոմիյա Կրուշելնիցկա փողոցում։
Տեսահսկման տեսախցիկը չի արձանագրել վանդալիզմի ակտը, քանի որ նախորդ օրն այն առգրավվել էր հուշարձանի վրա կատարված նախորդ հարձակումից հետո քննչական գործողությունների համար։
Մոտ մեկ շաբաթ առաջ անհայտ անձը կարմիր ներկ է լցրել Բանդերայի հուշարձանի վրա, և դեպքը ֆիքսել է տեսախցիկը։ Հուշարձանի վրա բծերը նկատելով ուկրաինացի ոստիկանները օպերատիվ քննչական խումբ են կանչել, որից հետո սկսվել է գործի հետաքննությունը։