Քաղաքական 17:45 22/12/2021 Հայաստան

«Պարոն Մարության, ձեր ֆիլմերից մեկի ռեժիսորը, մյուսի դերասանը, մյուսի գրիմյորը քաղաքապետարանում անցել են պաշտոնների»

Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթից հետո տարբեր տրամաչափի ՔՊ-ական պաշտոնյաներ լծվել են նրան արձագանքելու ակտիվ գործին։ Օրինակ, ԱԺ նախագահի պաշտոնը զբողեցնող Ալեն Սիմոնյանն ամոթանք է տվել Մարությանին՝ որակելով տկզար, ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն է գրառում կատարել ֆեյսբուքյան էջում՝ արադարացնելով նախարարների բարձր աշխատավարձերը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանն էլ մի մեծ գրառում է կատարել՝ ներկայացնելով, թե քաղաքապետարանում ովքեր են աշխատանքի անցել Մարությանից հետո։ Նա մասնավորապես գրել է.

«Պարոն Մարության, շնորհակալ ենք, որ չեք զլացել և համագործակցել եք բոլորիս հայտնի փիառ մասնագետների ու խմբերի հետ ելույթը կազմելիս, սակայն պիտի արձանագրենք, որ նրանց ձեռագիրը ձեր տեքստում առավել քան առկա է։

Պարոն Մարության, դուք կրկին փորձում եք երևանցիներին մոլորեցնել ու ներկայանալ որպես ազնիվ, որպես հեղափոխական քաղաքապետ, ով հերոսաբար հրաժարվել է աշխատավարձի բարձրացումից, ով քննադատում է աշխատավարձերի բարձրացումները, ով դա ներկայացնում է որպես ոչ թե լավ, այլ նորմալ։ Պարոն դեռևս քաղաքապետ, դուք ձեր տան վերանորոգման պրարաբին բերել նշանակել եք Երևանի շինբարեկարգման վարչության պետ։ Ինչպե՞ս են փոխվել այդ մարդու ֆինանսական միջոցներն ու կարողությունները նշանակումից հետո, պարոն Մարության։ Էդ փոփոխությունը աշխատավարձո՞վ է միայն պայմանավորված, պարոն Մարության։

Ու եթե՝ ոչ, ապա դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Լավ ու կամ նորմա՞լ է, պարոն Մարության, որ հեղափոխությունից հետո ամիսներով ձեզ խնդրում, համոզում, պաղատում էինք, որ քաղաքապետարանի կոռուպցիայի մարմնացում հանդիսացող պաշտոնյաներին հեռացնեք քաղաքապետարանից։ Դրանք մարդիկ էին, պարոն Մարության, ովքեր ապականել էին քաղաքային կառավարման ամենակարևոր ոլորտները։

Պարոն Մարության, ձեր ֆիլմերից մեկի ռեժիսորը, մյուսի դերասանը, մյուսի գրիմյորը՝ բոլորը, պարոն Մարության, քաղաքապետարանում անցել են պատասխանատու պաշտոնների։ Դա՞ է ձեր դավանած հեղափոխական արժեքը, դա՞ է լավը կամ նորմալը, պարոն Մարության։ Ձեր կինը, պարոն Մարության, ձեր կինը գնում է համայնքային հիմնարկներ, մարդկանց է ազատում աշխատանքից ու կամ նշանակում աշխատանքի։ Դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Դա՞ է հեղափոխական արժեքը, պարոն Մարության։ Էժան պոպուլիզմով փորձում եք խոսել պաշտոնյաների աշխատավարձից, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ, պարոն Մարության, բայց դեռ քննությունը պիտի ցույց տա, թե ձեր մտերիմներից, քաղաքապետարանում պաշտոն ստացածներից ո՞վ և ի՞նչ ունեցվածք է դիզել, ու դրա քանի՞ տոկոսն է աշխատավարձով։ Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր կինը ի՞նչ շարժառիթներով էր մարդկանց աշխատանքի նշանակում տարբեր ՀՈԱԿ-ներում։ Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր ո՞ր մտերիմն է պատասխանատվությունից փախչելու նպատակով արդեն փախել նաև երկրից։ Դուք, պարոն Մարության, Արմեն Գալջյանի հետ  զրույցի ժամանակ, երբ ես առաջարկում էի փոխել փոխքաղաքապետերից մեկին՝ ձեզ շատ հայտնի պատճառով, դուք, պարոն Մարության, ուղիղ տեքստով ինձ ասացիք, որ մենք ձեր թիմը չենք, դուք այլ թիմով եք գնալու մյուս ընտրություններին։

Պարոն Մարության, ինչո՞ւ սրա մասին չեք ասում երևանցիներին, ինչո՞ւ եք շարունակում ձեզ ներկայացնել ընդամենը կուսակցությունից դուրս գալու համար հեռացվող հալածյալ։ Դուք, պարոն Մարության, ձեր ելույթով ևս մեկ անգամ փաստեցիք, որ նույն՝ առնվազն տեքստային մակարդակով միասնական եք հենց այդ հակահեղափոխական ուժերի հետ, պարոն Մարության։ Դուք, ձեր անձնական պաշտպանության տակ գտնված կոռումպացված պաշտոնյաները, ձեր կինը, պարոն Մարության, հեղափոխության կրողը չեք և լինել չեք կարող։

Ինչ-որ պահից սկսած՝ դուք, ձեր կինը ու ձեր հովանավորյալ կոռումպացված պաշտոնյաները, պարոն Մարության, դարձել եք հենց հակահեղափոխությունը։ Ու դուք պիտի գնաք, պարոն Մարության, պիտի գնաք ու ձեզ հետ տանեք կոռուպցիայի, խնամիաբարեկամական կապերի ու մնացածի վերջին փշրանքները։ Ասում եք՝ սպասեցի իրավիճակը հանդարտվի, դեկտեմբերի 7-ին իրավիճակը հանդա՞րտ էր, պարոն Մարության, որ ՔՊ-ից դուրս գալու դիմում էիք գրում։ Դեկտեմբերի յոթին, պարոն Մարության, Երևանում ձեր նոր սատարող ուժերը Չաուշեսկու էին բեմադրում։ Դա՞ էր ձեր պատկերացրած հանդարտը, դա՞ էր ձեզ վախեցրել, պարոն Մարության։ Ու դուք, պարոն Մարության, էդպես էլ երևանցիներին չասացիք այն թիմի գոյության մասին, որի մասին հայտնել եք խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, որովհետև դուք, պարոն Մարության, մի խնդիր եք լուծում, և այդ խնդրի լուծման համար ազնվությունը ձեզ պետք չէ, եթե պետք լիներ, չէիք ասի, թե երեխաներին հանդիպելու ժամանակ չունեք, էն պարագայում, երբ աշխատանքի գալիս եք կեսօրից հետո, Անկախության տոնին էլ չեք մասնակցել՝ էլի երեխաների հետ արձակուրդում գտնվելու բերումով։

Շարունակեք պոպուլիստական ոճի հայտարարությունները ձեր՝ իբր թունդ հեղափոխական պաշտոնավարման մասին, իսկ քննությունը թող պարզի, թե այդ թունդ հեղափոխական պաշտոնավարման ձեր հովանավորյալները ինչպե՞ս հարստացան, ու ձեր կինը ինչի՞ դիմաց էր մարդկանց պաշտոններ բաժանում քաղաքապետարանում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}