91 տարեկանում մահացել է Բրոդվեյի աստղ Սալի Էնն Հաուսը
Բրոդվեյի և Ուեսթ Էնդի մյուզիքլների աստղ և հոլիվուդյան դերասանուհի Սալի Էնն Հաուսը մահացել է 91 տարեկանում։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն, վկայակոչելով The Hollywood Reporter-ին։
Մահը գրանցվել է դեկտեմբերի 19-ին, թե ինչ պատճառներով՝ չի նշվում։
Աստղը ծնվել էր 1930 թվականի 20 հուլիսին Լոնդոնում։
Դերասանուհին ամուսնացած էր կոմպոզիտոր Ռիչարդ Ադլերի հետ։ Ամուսնալուծությունը տեղի է ունեցել դեռևս 1966 թվականին, սակայն դերասանուհին լավ հարաբերություններ է պահպանել իր որդեգրած երեխաների՝ Քրիստոֆերի և և Էնդրյուի հետ։ 1972 թվականին նա ամուսնացել է գործակալ Դուգլաս Ռեյի հետ, ով մահացել է 2021 թվականի սեպտեմբերին։