Ավարտվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի պաշտոնավարման ժամկետը
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է Վանաձոր համայնքի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը։
«Հիմք ընդունելով ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ 06.10.2021 փոփոխություններով, ինչպես նաեւ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, իրավական առումով Վանիկ Օհանյանը չի կարող պաշտոնավարել որպես Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին ավարտվել էր Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի լիազորությունների ժամկետը։ Հոկտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Վանիկ Օհանյանը։
Դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ըորոնցից առաջատարը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն է։ Հիշեցնենք նաև, որ դաշինքի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ընդառաջ, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան