Բժիշկները նշել են «Օմիկրոն» SARS-CoV-2 շտամի ինկուբացիոն շրջանը
SARS-CoV-2-ի «Օմիկրոնի» շտամով վարակվելու դեպքում հիվանդության ախտանշանները կարող են ավելի վաղ ի հայտ գալ, քան կորոնավիրուսի այլ տարբերակներով վարակվելիս։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ըստ բժիշկների՝ վարկածների նոր շտամի ինկուբացիոն շրջանը տևում է երեք օրից մինչև մեկ շաբաթ։
Այս վարկածը բացատրում է «Օմիկրոնի» արագ տարածումը, NBC News-ին ասել է Ջոն Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի բժիշկ Անիտա Գուպտան:
Նոյեմբերի վերջին Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է SARS-CoV-2-ի նոր շտամ, որը, ենթադրաբար, կարող է զարգանալ իմունային անբավարավածություն ունեցող անձի մոտ, որը հավանաբար վարակված է ՄԻԱՎ-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում