Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են Սիրիայում խոշոր զինյալներից մեկին
Ռուսական ինքնաթիռները վերջերս ոչնչացրել են Սիրիայում հայտնի զինյալներից մեկին՝ ալ-Շիշանի Մարգոշվիլիին, հայտարարել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Վերջերս Ռուսաստանի օդատիեզերական ուժերին հաջողվել է ոչնչացնել «Ջունուդ ալ-Շամ» խմբավորման առաջնորդներից մեկին՝ ալ-Շիշանի Մարգոշվիլիին», - ասել է Լավրենտևը մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Լավրենտեւը նշել էր, որ Սիրիայում ԻՊ-ի «քնած բջիջների» ակտիվությունը վերջին ժամանակներս աճել է մինչև անընդունելի մակարդակի։
Սիրիայում, որտեղ զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ.-ից, ներկայումս առաջնային են քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերակառուցումը և փախստականների վերադարձը։