Սննդաբանը խոսել է դարչինի օգտակարության մասին
Դարչինը օգնում է բարելավել իմունիտետը, ինչպես նաև ունի հակաբորբոքային հատկություն։ Այս մասին ասել է էնդոկրինոլոգ, սննդաբան, թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Գուդոժնիկովան։ Գրում է «Գազետա.ռու» գործակալությունը։
Մասնագետի խոսքով, համեմունքի 10 գրամը պարունակում է մոտավորապես 6,2 գրամ ածխաջրեր, 4,1 գրամ բջջանյութ, 1,4 միլիգրամ մանգան, ինչպես նաև 77,7 մգ կալցիում և 2,4 մկգ վիտամին K, փոքր քանակությամբ A, E վիտամիններ, նիասին, բետա-կարոտին, բետա-կրիպտոքսանտին:
Դարչինի մեջ պարունակվող պոլիֆենոլային հակաօքսիդանտների մեծ քանակությունը օգնում է օրգանիզմը պաշտպանել ազատ ռադիկալների օքսիդատիվ վնասից: Հակաօքսիդանտ ակտիվությամբ այն առաջ է նույնիսկ սխտորից ու օրեգանոյից։
Իր ֆլավոնոիդ միացությունների շնորհիվ համեմունքն ունի հակաբորբոքային հատկություն և օգնում է բարելավել իմունիտետը, իսկ դրանում պարունակվող միացություններն ունակ են ճնշել ազոտի արտազատումը կենտրոնական նյարդային համակարգում։ Ինչպես նշում է բժիշկը, դա թույլ է տալիս այն օգտագործել օրգանիզմում բորբոքային պրոցեսների, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար։
Բացի այդ, դարչինը օգնում է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը և դանդաղեցնում է ուռուցքների աճը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան