Քաղաքական 10:20 22/12/2021 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Հիսուսը, Օբաման և Մուհամեդը թուրքեր էին՝ ըստ թուրքական կեղծ պնդումների

Որևէ վատ բան չկա սեփական ազգությամբ, էթնիկական ծագմամբ կամ կրոնով հպարտանալու մեջ: Սակայն, երբ այդ հպարտությունը դառնում է այնքան մոլեռանդ, որ հասնում է անհեթեթության աստիճանի, ապա գործ ունենք մեկի հետ, որը լրիվ կորցրել է իրականության զգացումը։

Թուրք քաղաքական վերլուծաբան Բուրաք Բեքդիլը BESA Center Perspectives-ի կողմից հրապարակված իր հոդվածում խոստովանել է. «Թուրք-իսլամիստական հոգեվիճակը ենթակա է... պատվի, ճակատագրականության, դավադրության, ճոռոմաբանության, հրապարակայնության և շփոթության թակարդներին»:

Տարիների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ արտառոց  հայտարարություններ է արել, որոնք կասկածներ են հարուցում նրա մտային  առողջության վերաբերյալ:

Ահա մի քանի օրինակ Էրդողանի խելառ  հայտարարություններից.

2014 թվականին Էրդողանը Ստամբուլ այցելած լատինաամերիկացի մահմեդականների խմբին ասաց, որ մահմեդական ուխտավորները Քրիստափոր Կոլումբոսից մի քանի դար առաջ են հայտնաբերել Ամերիկան. «Պնդում են, թե ամերիկյան մայրցամաքը հայտնաբերել է Կոլումբոսը 1492 թվականին: Իրականում մահմեդական նավաստիները հասել են  ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին… Իր հուշերում Քրիստափոր Կոլումբոսը հիշատակել է մզկիթի գոյության մասին՝ Կուբայի ծովափին գտնվող մի բլրի գագաթին։ Այսօր այդ բլրի վրա մզկիթը կատարյալ տեսք կունենար»: Բնականաբար, Կոլումբոսը երբեք նման բան չի ասել իր հուշերում։

Մեկ այլ արտառոց հայտարարությամբ Էրդողանը տեղեկացրել է, որ Թուրքիան 2023 թվականին թուրք տիեզերանավ կուղարկի Լուսին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին։ Նա ենթադրել է, որ թուրքական տիեզերական խմբի անդամ կարող է լինել կին տիեզերագնաց։ Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես կարող է թուրքական սնանկացած երկիրը միլիարդավոր դոլարներ ծախսել նման անհավատալի արկածախնդրության վրա, էլ չասած նրա տիեզերական տեխնոլոգիաների բացակայության մասին: Միգուցե այս ամբողջ թեման խաբեություն է՝ շեղելու մարդկանց ուշադրությունը իրենց դժբախտություններից ու դատարկ գրպաններից՝ նայելու լուսնին ու աստղերին… Մի թերահավատ թուրք հեգնանքով ասաց. «Մենք չենք կարող նույնիսկ սուպերմարկետ գնալ, այդ ինչպե՞ս ենք գնալու տիեզերք»: Մեկ այլ թուրք նկատեց. «Մենք չկարողացանք դիմակներ [COVID-ի դեմ] բաժանել քաղաքացիներին, այդ ինչպե՞ս ենք գնալու տիեզերք»։

Մինչ Էրդողանը կարողանա երևակայել տիեզերք գնալու մասին, նա պետք է մտահոգվի գահավիժող լիրայի, միլիոնավոր գործազուրկ թուրքերի և սարսափելի աղքատությունից տառապող իր ժողովրդի ահռելի տոկոսի համար: Թուրքական աղբյուրների համաձայն՝ 34 միլիոն թուրք գտնվում է սովի եզրին։ Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին անջատել են 1.6 միլիոն թուրք ընտանիքների էլեկտրաէներգիան և գազը, քանի որ նրանք չեն կարողացել վճարել իրենց հաշիվները։

Թուրք վերլուծաբան Բուրաք Բեքդիլը գրել է, որ ինքը «մեծացել է այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են՝ «Մի թուրքը մի աշխարհ արժե», «Թուրքերը ստիպված են եղել կռվել աշխարհի յոթ ամենամեծ տերությունների դեմ» և «Թուրքի միակ ընկերը մեկ այլ թուրք է»։ Մեր դասագրքերը մեզ սովորեցնում էին, որ թուրքական գերագույն ցեղը դարեր շարունակ գերիշխել է ամբողջ աշխարհում. որ Օսմանյան կայսրությունը փլուզվեց միայն այն բանից հետո, երբ համաշխարհային տերությունների դաշինքը հարձակվեց նրա վրա. որ մենք պարտվել ենք Առաջին համաշխարհային պատերազմում, քանի որ դաշնակցել ենք գերմանացիների հետ, որոնք պարտվել են (ոչ թե մենք). և որ մի օր մենք ամբողջ մոլորակը թուրքացնելու ենք։ Մեզ սովորեցրել են, որ օսմանցի մարտիկը կարող է շարունակել կռվել նույնիսկ [բյուզանդական] թշնամու կողմից գլխատվելուց հետո»։

Որպես հետևանք, Բեքդիլը բացատրեց. «Թուրքերը ծարավ են լավ կյանքի մասին հեքիաթների, որը նրանք չեն կարողացել վայելել անցյալ դարի ընթացքում, բայց հավատում են, որ արժանի են: Ցանկացած հաճելի լուրի քարոզչություն, նույնիսկ Էրդողանի հայտնի  պոռոտախոսությունը՝ «Արևմուտքը, այդ թվում՝ գերմանացիները, նախանձում են մեզ…», միլիոնավոր ընկալող ունկնդիրներ է գտնում Թուրքիայի գերարդի անհեթեթության շուկայում:

«Հիսուսը թուրք էր. կեղծ թուրքաբանության արտառոց վերածնունդը» վերնագրված հոդվածում Լուկա Իվան Ջուկիչը գրում է NEW/LINES ամսագրում. «Ձեզ կներեն, եթե չիմանաք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թուրք էր։ Կամ, որ Հիսուս Քրիստոսը և Մուհամեդ մարգարեն նույնպես թյուրքական ծագում ունեին: Ձեզ կներեն, եթե չիմանաք, որ Ռուսաստանն իսկապես մեծ թյուրքական պետություն է, որ ղազախներն ու ճապոնացիները գենետիկորեն նույնական են կամ անգլիական լեգենդար թագավոր Արթուրը, ինչպես կռահեցիք, թուրք էր։ Ձեզ կներեն, քանի որ սրանցից ոչ մեկը ճիշտ չէ: Այնուամենայնիվ, Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա և ամենուրեք դրանց միջև, սրանց նման ենթադրյալ պատմական փաստերը և նրանց աջակցած տեսությունները չափազանց նախանձախնդիր և կեղծ ակադեմիկոսների մտքերից ճանապարհ են հարթել դեպի ազգային դպրոցական դասագրքեր, ժողովրդական մշակույթ և, իսկապես, պաշտոնական կառավարական գաղափարախոսություն»։

1932 թվականին թուրքական լեզվի ինստիտուտը հորինեց կեղծ «Արևի լեզվի տեսությունը», որը պնդում էր, թե «թուրքերենը ողջ մարդկության լեզվի և հետևաբար ողջ քաղաքակրթության աղբյուրն է», գրել է Ջուկիչը: «Ինստիտուտի լեզվաբանները պնդում էին, որ լեզուն Կենտրոնական Ասիայում հորինել են արևապաշտ նախաթուրքերը, երբ նրանք մրթմրթացել են արևին»: Ավելին, ըստ թուրքական պատմական թեզի պնդման, «Թուրքերը քաղաքակրթություն են բերել Չինաստան, Եվրոպա, Հնդկաստան և այլուր, երբ գաղթել են Եվրասիական տափաստանից»: Այս կեղծ տեսությունները հայտնվեցին թուրքական դասագրքերում և հանրաճանաչ գրքերում` լվանալով թուրքերի մի քանի սերունդների ուղեղները: Այս կեղծ գիտական պնդումների կողմնակիցների մեծ մասը նախագահ Էրդողանի հետևորդներն են:

Չկա գերագույն ցեղ: Բոլոր մարդիկ հավասար են։ Նրանք բոլորը Աստծո զավակներ են: Թեև գերակայության մասին պնդումները կարող են բավարարել մարդկային սին հակումները, սակայն ոչ ոք իրավունք չունի այլ ցեղերի վերաբերվել որպես ստորադասների:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:24
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի ԱԳՆ-ում տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ըմբշամարտի ֆեդերացիա. Մեզ համար ևս մնում է անհասկանալի, որ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ
«Հորդորում ենք զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք կարող են վիրավորել կամ արժեզրկել մեր մարզիկներին և մարզիչներին»։
Աղբյուր` Panorama.am
14:50
Շուտով ապապետական կհռչակվեն աղքատ քաղաքացիները. Թադևոս Ավետիսյան
«Այս նախագծով ոտից գլուխ անվճար ծառայություն մատուցողներին, ասում են՝ չէ, այն ծառայությունը, որը դուք մատուցել եք՝ կասենք թե ինչ գին է,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ղազարյանը, Սանոսյանը, Բադասյանը, Քյարամյանն ու Խաչատրյանն ազատվել են աշխատանքից
Հրամանագրեր ու որոշումներ՝ պաշտոնից ազատելու մասին
Աղբյուր` Panorama.am
14:32
Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
14:10
Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով»,   հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Ռուստամ...
Աղբյուր` Panorama.am
14:01
Եթե շրջհարկը վերացնում եք՝ այդ խաբողը չի՞ խաբելու... Շարունակելու է խաբել և՝ ավելի շատ. Հակոբ Ավագյան
«Կանխորոշված է, որ մենք շրջանառության հարկը և ընդհանրապես այլընտրանքային հարկային համակարգը դիտարկում ենք, որպես հակապետական և վատ...
Աղբյուր` Panorama.am
13:59
Սիմիդյանի տեղակալին ազատել են պաշտոնից
Նիկոլ Փաշինյանը  շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատել է Արա Մկրտչյանին։ 
Աղբյուր` Panorama.am
13:55
Թբիլիսիում ընդդիմության ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության բողոքի ցույցը ցրելու ժամանակ 16 մարդ է բերման ենթարկվել։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
 Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
13:19
«Այ համբալ, քնձռոտ». Անի Խաչատրյանը` քաղաքապետարանում
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը քաղաքապետարանի միջանցքներում վիրավորանքներ է հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
«Կառավարության կողմից հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի, այսինքը շրջանառության հարկի և...
Աղբյուր` Panorama.am
12:40
Բողոքի ակցիա ավագանու նիստի ժամանակ. Գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ելույթի համար ամբիոնին մոտեցավ թիմակիցների ուղեկցությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Քաղաքացիները դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ քաղաքապետարանի ու հանուն խաղահրապարակի
 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Լազոյի 4, 6 և Արշակունյանց 30 հասցեների բնակիչները դուրս են բողոքի՝ քաղաքապետարանից պաշտպանելու իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:02
Սկանդալ ու հանցագործության ահազանգ. Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ։ Նման հայտարարությամբ հանդես է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Սրբուհի Գալյանի առաջին նշանակումները
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, իսկ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել վատ մթերքներ. Պիպոյան
«Մանկապարտեզներին մատակարարված հավում և կարագում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՈւՂԻՂ. ՍԴ նիստը հետաձգվեց
Սահմանադրական դատարանը քիչ առաջ մեկնարկած նիստում պետք է  քններ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. ՊՆ մեկնաբանությունը
«Այլ մարզիկների մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»։
Աղբյուր` Panorama.am
10:42
Մի փորձեք քաղաքացիների վրա լավություն ծախել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
Երևանի ավագանու ընթացող նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը զկուցող...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանն ավերել է Արցախի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Արցախի Հանրապետության Կովսական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
10:19
Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց
Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Կրիտիկական խոցելիություններ՝ Unisoc չիպերում
Kaspersky ICS CERT-ի փորձագետները կրիտիկական խոցելիություններ են հայտնաբերել Unisoc չիպերում, որոնք սարքերում լայնորեն օգտագործվում են...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ուլնեցի փողոցի ծառերը փոխում են նորերով
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը...
Աղբյուր` Panorama.am
09:47
Լիբանանը և «Հըզբոլլահը» համաձայնել են Իսրայելի հետ հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին
Լիբանանը և «Հըզբոլլահ» շիական կազմակերպությունը հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի ԱՄՆ-ի առաջարկած...
Աղբյուր` Panorama.am
09:37
Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր
Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։
Աղբյուր` Panorama.am
09:30
Վրացական հատուկ ջոկատայինները Թբիլիսիի համալսարանի մոտից ցրել են ցուցարարներին
Վրաստանի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ընդդիմադիր ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից, ապամոնտաժել նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:28
Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին
Այսօր վաղ առավոտյան՝  ժամը 06։07-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}