«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է «Ֆիլմ մոդի» միջազգային կինոփառատոնում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը ստացած, «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից արտադրված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է լոսանջելեսյան 3-րդ «Ֆիլմ մոդի» («Film Maudit 2.0») միջազգային կինոփառատոնում: Այն կանցկացվի 2022թ. հունվարի 12-ից - 23-ը: Այս մասին տեղեկացնում է Ազգային կինոկենտրոնը։
Այս փառատոնի անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «անիծյալ ֆիլմեր» (films maudits) ընտրված է լեգենդար արտիստ Ժան Կոկտոյի պատվին, ով ստեղծել է «Maudit film» տերմինը ի հակակշիռ պաշտոնական կինոյին՝ ավանգարդ ֆիլմերի առաջընթացն ապահովելու համար և անցկացրել է «Անիծյալ ֆիլմերի» փառատոնի երկու թողարկում՝ 1949 և 1950թթ.:
Կինոփառատոնը փնտրում է «արկածախնդիր» աշխատանքներ՝ նվիրված սոցիալ-քաղաքական հարցերին, արգելված թեմաներին և մարտահրավեր նետող գեղարվեստական հիպոթեզներին: «Կաֆկայի երազը» փայլուն կերպով համապատասխանում է այս բոլոր չափանիշներին:
Ֆիլմի հեղինակը և ռեժիսորն է Դավիթ Բաբայանը, պրոդյուսեր Արմինե Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընդգրվել է հեղինակավոր կինոփառատոնի մրցութային ծրագրում
- «Կաֆկայի երազը» ընդգրկվել է Հելսինկիիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում
- «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընտրվել է լատվիական փառատոնի մրցութային ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան