Հասարակություն 16:34 22/12/2021

Ինչպե՞ս դառնալ UX/UI դիզայներ

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Panorama.am-ը նոր շարք է սկսում, որով փորձելու ենք բացահայտել շուկայում բարձր պահանջարկ ունեցող մասնագիտությունները։ Նոր ժամանակները նոր պահանջներ են թելադրել ու փոխել մեր կյանքը, ամեն օր նոր ու գրավիչ աշխատանքների մասին ենք լսում, զարմանում աշխատավարձերի չափերից և նախանձում ամենաշատը ինչ-որ տեղով, օֆիսով սահմանափակված չլինելու հանգամանքի պատճառով։ Այսօր շատ են մասնագետները, որոնց օֆիս կոչվածը իրենց համակարգիչն է. որտեղ համակարգիչը, այնտեղ աշխատավայրը, մի օր ծովափից են աշխատում, մի օր լեռնային հանգստավայրից, մի օր տնից, մի օր էլ սրճարանից։ Փորձենք այդ մասնագիտությունների մեջ հմտացածների հետ պարզել որքան իրական ու միֆական այդ պատմությունները, ինչ են իրենցից ներկայացնում այդ մասնագիտությունները, և արդյոք, արժե սովորել։ Շարքում առաջինը գրավիչներից UX/UI design-ն է, որն էլ բացահայտելու ենք Արարատ Մկրտչյանի հետ։ Արարատը գրեթե 16 տարի է, ինչ այս ոլորտում է։ Աշխատել է Idram, Yerevan Productions, Softconstruct և այլ ընկերությունների հետ։ Այսօր էլ Embry ընկերության Design Executive-ն է։ 2006-ին ԱՊՀ դելֆյան խաղերնում Հայաստանի ներկայացուցչության կազմում հաղթել է վեբ դիզայն անվանակարգում։ Ինչքան էլ տարօրինակ թվա, դիզայներ դառնալու միտք չի ունեցել, դպրոցն ավարտելուց հետո որոշել էր մարքեթոլոգ դառնալ, իսկ դիզայնով սկսել է զբաղվել արդեն ուսանողական տարիներին: Միաժամանակ զբաղվել է դիզայնով և սովորել տնտեսագիտություն ու մարքեթինգ: Արարատն այսօր ասում է,որ հետագայում իր համար պարզ է դարձել, որ ավելի լավ համադրություն դժվար էր պատկերացնել:


 

UX/UI design-ը մարքեթինգ ու ծրագրավորման գիտելիքնե՞ր, թե՞ տեսողական հաղորդակցում
Մեզ շրջապատող աշխարհի հետ «շփվելիս» մենք ամեն օր ունենում ենք տարբեր փորձառություններ, իսկ ավելի պարզ ասած՝ փորձ։ User Experience-ը (Օգտատիրոջ փորձառություն) տերմինը օգտագործվում է ապրանքի կամ ծառայության հետ շփվելիս մարդու ընդհանուր փորձը նկարագրելու համար։ Կախված այդ ապրանքի կամ ծառայության որակից փորձառությունը կարող է լինել լավը, կամ ոչ այդքան։ Չնայած UX տերմինը համեմատաբար նոր է, և այն առաջին անգամ օգտագործել է Դոն Նորմանը 1990-ականներին, այնուամենայնիվ, նրա բնույթը պատմության պես հին է։ Մարդիկ միշտ էլ ձգտել են լավացնել իրենց գործիքները, կենցաղը, խնայել ժամանակը և բարելավել կյանքի որակը։

Իսկ UX Դիզայնը, իր հերթին, կենտրոնանում է ապրանքների կամ ծառայությունների (թվային կամ ֆիզիկական) հարմարավետության, տեսքի, որակի և արդյունավետության վրա։ UX դիզայները, իր հերթին, կենտրոնանում է մարդկանց ու այդ ապրանքների (ծառայությունների) միջև հեշտ շփման կազմակերպման և բարելավման վրա։


Կա՞ կյանք առանց UX
Ցանկացած փորձ, լինի այն լավ թե վատ, UX է։ Մենք առնչվում ենք UX-ի հետ ամեն օր. «Ամեն բացվող առավոտից» մինչև «ամեն իջնող երեկո»։ Զարթեցուցիչիցը անջատելուց և ծորակի ջուրը բացելուց, նախաճաշ պատրաստելիս, տանից դուրս գալուց, վերելակում, հասարակական վայրերում և տրանսպորտում, և իհարկե սովորական բլանկ լրացնելիս։

Վերջին մի քանի տասնամյակում մարդիկ հասկացել են, որ միայն ապրանքի վիզուալ տեսքը, որքան էլ առաջին հայացքից հաճելի թվա, միշտ չէ, որ կարողանում է ապահովել լավ փորձառություն։ Եվ հենց այստեղ է կարևոր UX դիզայներների դերը, որոնք, մինչև դիզայնի փուլին հասնելը նախ փորձում են հասկանալ օգտատերերին, անցկացնելով տարատեսակ հետազոտություններ, հասկանում և սահմանում են խնդիրները, քննարկում խնդրի լուծման գաղափարներ և նոր անցնում բուն դիզայնի փուլին։ Իսկ այդ փուլը անցնելուց հետո ստուգում, որքանով է դիզայնն իրեն արդարացնում և անհրաժեշտության դեպքում շտկումներ անում։
Նկարագրված մոդելն ունի լայն տարածում և կոչվում է Դիզայն մտածողություն (Design thinking)։  

Հայաստանում սովորելու հնարավորությունները
Հայաստանում այսօր սովորելու հնարավորությունները շատ ավելի լայն են, քան, ասենք 5-10 տարի առաջ։ Շուկայում կա բավականին մեծ պահանջարկ ժամանակակից IT մասնագիտությունների հանդեպ, իսկ պետական բուհերի այդ ոլորտների նկատելի ստագնացիան բերել է մասնավոր սեկտորի բարձր առաջարկին։ Այլ հարց է, թե ինչքանով է հնարավոր այս փուլում ապահովել դասվանդման համընդհանուր բարձր որակ։ Սակայն պետք է հասկանանք, որ այս փուլն անցումային է, և ժամանակի ընթացքում շուկան բնական ընտրությամբ կֆիլտրի առաջարկը։ Չմոռանանք նաև նշել միջազգային բարձր որակավորում ու փորձ ունեցող մասնագետների ներգրավման աճի մասին։ Նրանցից շատերը Հայաստան են գալիս աշխատելու լավագույն ընկերություններում կամ տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով և իհարկե իրենց փորձը փոխանցում հայկական սեգմենտին։

Դասավանդման կարևոր նախապայմանները
Դասավանդում եմ Armenian Code Academy-ում (ACA)։ Տարբեր ժամանակահատվածներում մենթորությամբ զբաղվել եմ, սակայն վերջերս որոշեցի փորձս ու գիտելիքներս փոխանցեմ նաև լսարանում՝ մեթոդիկ կերպով ու հստակ ծրագրով։ Իսկ ուսանողների մեջ գնահատում եմ մանրուքների հանդեպ ուշադրությունը, աշխատասիրությունը, հավեսով, սիրով ու հոգատարությամբ արված աշխատանքը։ Չէ՞ որ դիզայների արված աշխատանքի արդյունքը վերջում պետք է լավացնի մարդկանց կյանքը։

Ի՞նչ հմտություններ են պետք է UX/UI designer  դառնալու համար
Ինժեներական և անալիտիկ մտածելակերպ, հետազոտական հմտություններ, որոշակի գիտելիքներ հոգեբանությունից ու փիլիսոփայությունից։ Մեկ-մեկ մարքեթինգից ու պրոդուկտ մենեջմենթից։ Եվ իհարկե հենց բուն վիզուալի հետ աշխատելու գիտելիքներն ու տաղանդը։

Պահանջարկը
Մեր աշխատաշուկայում լավ UX դիզայներ գտնելը բավականին բարդ գործ է։ Ու եթե ուսումնասիրենք շուկայում առկա առաջարկներն ու պայմանները թոփ ընկերությունների կողմից, կարելի է վստահությամբ ասել, որ բավականին մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն է։

Աշխատե՞լ «դրսի» հետ
«Դիզայնի լեզվի իմացություն», տարատեսակ soft skill-եր և իհարկե ցանկություն ու  աշխատասիրություն. և կարող ես աշխատել թե ներսի, թե դրսի, թե այլ քաղաքակրթությունների հետ. հնարավորություններն անսահման են, զուտ ցանկություն լինի։

Դուալ կրթության կարևորության մասին
Դուալ կրթության կիրառման արդյունքները նկատելի են շատ զարգացած երկրներում և իհարկե մեր դեպքում էլ, այն կարող է բավականին զգալի արդյունքներ գրանցել։ Ցավոք, չունեմ բավարար ինֆորմացիա այն մասին, թե ինչքանով է մեր պետական և մասնավոր ուսումնական հաստատություններում կիրառվում դուալ կրթությունը։ Բայց եթե անգամ այն կիրառվում է, ենթադրում եմ, որ ոչ համընդհանուր ծավալներով։ Պետք է նաև գիտակցենք, որ մինչև համատարած դուալ կրթության հասնելը, պետք է կարողանալ ճիշտ կազմակերպել այն, ստեղծելով համապատասխան ինստիտուտներ, կազմակերպելով պրոցեսներ, ձևավորել կապ բիզնեսի, մասնավոր և պետական ուսումնական հաստատությունների միջև։ Եվ եթե մասնավոր ուսումնական սեկտորի և բիզնեսի մեջ այդ մեխանիզմների ստեղծումը ավելի իրատեսական է թվում, և անգամ որոշ դեպքերում նաև քիչ-քիչ կիրառվում, պետական ուսումնական հաստատությունների հետ կապված ես չունեմ նույն լավատեսությունը։

Եթե իդեալական դասավորվի ամեն ինչ, ինչ բարձունքներ կարող է գրավել է ux/ui designer-ը

Եթե խոսենք կոմերցիոն ոլորտից, կարող է լինել C աստիճանի մենեջմենթում։ Ենթադրենք CDO աշխարհի լավագույն ընկերություններում, օրինակ Apple-ում, Tesla-ում, և այլն։ Կարո՞ղ է։ Իհարկե։ Կարող է նաև հիմնել իր ընկերությունը և փորձել հայտնվել լավագույնների շարքում։ Իսկ կարող է նախընտրի ֆրիլանսը և ամիսը մեկ հայտնվի նոր ծովափում ու կոկտեյլը խմելով աշխատի հաջորդ պրոեկտի վրա։ Ցանկության, ընտրության և առաջնահերթությունների հարց է, թե չէ հնարավորությունները, ոնց արդեն նշեցի, անսահման են։

Գիտության պետական ֆինանսավորումը և մասնավոր սեկտորի ակտիվ համագործակցությունը
Միանշանակ լավ նախաձեռնություն է ԲՏԱ համաֆինանսավորմամ կուրսերի անցկացումը...ու ինչքան շատ լինեն նման համագործակցությունները, այնքան լավ։ Բայց եթե խոսենք ծավալներից, այդ առումով նաև պետք է զուգահեռաբար աշխատել բուհերում առկա մասնագիտությունների դասավանդման արդիականացման, նորերի ներդրման, լավագույն մասնագետների ներգրավման վրա։ Դիպլոմ ունենալու և միաժամանակ 4-6 տարի վատնելու էջը ինչքան շուտ փակենք, այնքան լավ։ Ավելին, կրթական և գիտական ոլորտները պետք է առաջնային աջակցություն ունենան պետության կողմից։ Այդ առումով ահռելի մեծ ծավալի աշխատանք է տանում «Գիտուժը», սակայն պետությունն էլ, վերջիվերջո, պետք է գիտակցի իր դերի կարևորությունը ու անհամեմատ զգալի քայլերով անցնի խոսքից գործին։

Թյուրըմբռնումները
Ցանկացած հարցի վերաբերվում եմ համբերատար և ըմբռնումով, քանի որ ոլորտից անտեղյակ ցանկացած մարդ էլ կարող է չիմանալ տերմինալոգիա կամ ոչ տեղին հարց տա։ Դա բնական է բոլոր ոլորտների համար և մասնագետի առաջնային խնդիրն է խոսել հաճախորդի հետ նրա համար մաքսիմալ հասկանալի լեզվով, կարողանալով մանրամասնել ցանկացած հարց։ Չէ որ, երբ բժշկի ես գնում, պարտադիր չի տերմինալոգիայից հասկանալ, որպիսի բժիշկին պատմես, թե ինչ խնդիր կա։ Զուտ ասում ես խնդիրը, իսկ ինքը քեզ մաքսիմալ հասկանալի լեզվով հարցեր տալով և հետազոտությունների միջոցով փորձում է գտնել լուծում։ Նույնն էլ մեր ոլորտում է։ Հաճախորդին, ինչպես պացիենտին, պետք է պատշաճ դիմավորել, միասին հասկանալ նրա խնդիրը և փորձել այն լուծել։   

Հաշվենք ուրիշների փողերն՝ առանց ամոթ
Շատ փող աշխատելու, հարստանալու հետ կապված՝  հարուստ լինելը հարաբերական է, անգամ եթե խոսքը գնում է ֆինանսական հարստության մասին։ Առանց հստակ կլասիֆիկացիայի փորձեմ այնուամենայնիվ ենթադրել, որ UX դիզանյը պահանջված մասնագետին այսօր տալիս է հնարավորություն իր և իր ընտանիքի արժանապատիվ կյանքը ապահովելու համար։ Իսկ կհամարեն քեզ հարուստ թե չէ, դա արդեն դիտարկողի չափանիշներից է կախված:
 

Սովորե՞լ ուսանողներից
Այո, միանշանակ. Իմ դասը՝ սովորել, անկախ նրանից, թե քանի տարեկան ես ու ինչքան ես արդեն սովորել։

Մասնագիտական երազանք
Տվյալ մասնագիտությունը չափից շատ պրակտիկ է երազելու համար։ Լավ իմաստով։ Եթե ուրիշները երազում են, UX դիզայները, հավանաբար, դուրս է գալիս կոմֆորտի զոնայից, նպատակներ է դնում և իրականացնում դրանք։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}