Վիեննայում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Ինչպես տեղեկացվում է, բանակցություններին մասնակցում են ավելի քան 20 երկրների արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության և ԵՄ երկրների ներկայացուցիչներ:
Տեղեկացվում է, որ Ավստրիայում անվտանգության ապահովման հատուկ միջոցառումներ են իրականացվում գիշերը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո:
Վիեննայի «Իմպերիալ» հյուրանոցը, որտեղ անցնում է սիրիական հարցով բանակցությունները, հսկվում է մեծաթիվ ոստիկանների և հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից:
Բանակցությունների օրակարգային խնդիրների մասին այս պահին հավելյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան