Թուրքիան Ռուսաստանին խոստացել է դուրս բերել իր զորքերը Սիրիայից
Թուրքիան Ռուսաստանին խոստացել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից առաջին իսկ հնարավորության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի սիրիական ավանի գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով՝ թուրքական կողմը հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության, նրա միասնության և անկախության օգտին։ Մինչ ԱՄՆ-ում ասում են, որ դեռ մտադիր չեն լքել հանրապետությունը, պատրաստվում են անորոշ ժամանակով մնալ Անդրեփրատում։ Լավրենտևն ընդգծել է, որ դա բացարձակապես անընդունելի է։
«Եվ մենք խոսում ենք ոչ միայն Անդրեփրատում մնալու, այլ նաև Էթ-Թանֆի 55 կիլոմետրանոց գոտու մասին»,- ասել է հատուկ ներկայացուցիչ՝ նշելով, որ հենց տարածաշրջանում ամերիկյան զորքերի առկայության պատճառով է լարվածությունը պահպանվում։
Լավրենտևը հավելել է, որ ռուսական կողմը ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումներում նրանց առաջարկում է խնդրի լուծում։