«Ժողովուրդ». Ամիսներ շարունակ Գավառի կրակոցների գործով որևէ դատական նիստ չի կայացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. Գավառի կրակոցներից և դրան հաջորդած զանգվածային անկարգության դեպքից անցել է մեկ տարի, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս քրեական գործով դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել:
Հիշեցնենք, որ այս աղմկահարույց գործով ներգրավված են տասնինն ամբաստանյալներ, տասներկու պաշտպաններ, յոթ տուժողներ, երկու տուժողի ներկայացուցիչներ: Սա այն դեպքն էր, երբ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 6 հոգի: Վիրավորներից ոմանք տեղափոխվել էին Գավառի, ոմանք՝ Երևանի հիվանդանոցներ:
Դեպքի վայր էր շտապել այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, որը ներկայումս ՀՀ պաշտպանության փոխնախարարն է: Նախկին ոստիկանապետ Սարգսյանը չկարողացավ հանցագործությունը կանխել: Բանն այն է, որ կրակոցների հետևանքով սպանվածի հարազատները շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ և վնասվածքներ հասցրել, անգամ փորձել էին վիրավորներից մեկի վիզը կտրել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քրեական գործը դատարանի վարույթում է գտնվում 2021 թվականի հունվարի 8-ից, սակայն ամիսներ շարունակ այս գործով որևէ դատական նիստ, ըստ էության, չի կայացել դատավարության տարբեր մասնակիցների չներկայանալու պատճառով: Արդյունքում քրեական գործից մասեր են անջատվել, որոնք քննվելու են առանձին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան